Ուկրաինայում անցկացվելու են քաղաքացիական բնակչության զանգվածային վարժանքներ

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային վարժանքներ անցկացնել հնարավոր արտակարգ իրադրության պարագայում պատրաստ լինելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՆԳ նախարարությունը:

«Զանգվածային վարժանքները կանցկացվեն երկրի տարբեր շրջաններում»,- հայտնել են նախարարությունից: ՆԳՆ-ից մասնավորեցրել են, որ հիմնական շեշտը լինելու է պայթյունավտանգ իրերի հետ ճիշտ վերաբերվելու աշխատանքների վրա: