ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ հոկտեմբերին

Քիչ առաջ ՀԱԿ տարածած իշխանական կոալիցիայի հետ բանակցային օրակարգում, ներկայացրած փաթեթում մի շարք այլ առաջարկությունների կողքին, ընդդիմադիրնեը երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու լուծում են առաջարկում հոկտեմբերի կեսերին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:

«Երկիրն այս վիճակից հանելու եւ ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված եւ նրա կողմից վերահսկվող իշխանության ձեւավորումն է, որը կվերադարձնի հավատը պետական իշխանության ինստիտուտների նկատմամբ,-ներառված է ՀԱԿ Օրակարգում:-Ժողովրդի անվերապահ աջակցությունից օգտվող լեգիտիմ իշխանությունը միայն կկարողանա կազմաքանդել ապօրինի մենաշնորհների եւ մաքսային/ հարկային ապօրինի արտոնությունների վրա հիմնված արատավոր տնտեսական համակարգը, նպաստել նախաձեռնողականությանը, ստեղծել ազատ եւ արդար տնտեսական մրցակցության հիման վրա գործող արդյունավետ տնտեսական համակարգ»։

«Ելնելով վերոնշյալից, որպես քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլեր՝ անհրաժեշտ ենք համարում. Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

© Medialab.am