Շրջակա միջավայրի նախարարն ամփոփել է տարին. Պաշտոնական

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդես է եկել տարեկան ամփոփիչ ասուլիսով: Ներկայացնում ենք նախարարության կատարած աշխատանքի մասին տեղեկատվությունը:

Առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է ընդերքօգտագործման թափոններով զբաղեցված 44 լքված/տիրազուրկ տարածքի և 5 փակված պոչամբարի տեղեկատվական բազա,

• Ընդունվել է դրանց ցանկն ու նկարագիրը հաստատելու մասին հրամանը։

• Նախարարության աշխատակիցների ջանքերով ընդերքօգտագործող 10 կազմակերպությունում կատարել են դիտարկումներ, որոնց արդյունքներով մշակվել են տեղեկատվական քարտեզներ, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և նպատակային իրականացնել շրջակա միջավայրի մոնիթորինգը,

· Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների սեփական միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 26 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Արդյունքում խնայվել է շուրջ 3010.8 լ/վրկ ջրաքանակ, ինչն ավելին է Երևան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալներից։

· Աշխատանքների արդյունքում ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել է 382 խախատում։ Կասեցվել է 2 հէկ-ի թույլտվություն՝ Գեղարոտ գետի վրա և անավաեր է ճանաչվել 1 թույլտվություն։ Մերժվել է 35 ՋԹ հայտ։

· 152 փոքր հէկերից 100-ում արդեն իսկ տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր,

· 2019 թվականին Սևանա լճից իրականացված ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների ընթացքում նոյեմբերի 2-ի (բացթողման վերջին օրվա) դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143, 857 մլն մ3 ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56, 076 մլն խմ –ով: Օրենքով նախատեսվածից (170 մլն մ3 ) 26,140 մլն մ3 պակաս է բաց թողնվել:

· Սևանա լճի ջրհավաք ավազանում տնտեսվարողների հաշվին տեղադրվել է կեղտաջրերի մաքրման 16 լոկալ կայան,

· Մեկնարկել են անտառապատման և անտառվերականգնման լայնածավալ աշխատանքներ։ Առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է մոտ 425,0 մլն դրամ 150 հա-ի վրա աշխատանքների իրականացման համար։

· Հոկտեմբերի 1-ից 20 հազարական դրամով բարձրացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 611 պահպանություն իրականացնող աշխատակիցների աշխատավարձերը,

· «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերի պահպանություն իրականացնող աշխատակիցները Հայաստանի անկախացումից ի վեր՝ առաջին անգամ ապահովվել են ամառային և ձմեռային արտահագուստով /642 կոմպլեկտ/,

· Անտառամերձ համայնքների ազգաբնակչությանն անվճար տրամադրվել է 83400 պահեստային խմ թափուկ վառելափայտ,

· Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք, որոնք կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ՝ կախված անտառի լանդշաֆտից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համար ձեռք են բերվել 1 տեսանկարահանող, 3 անօդաչու սարք և գիշերային նկարահանման 8 անվտանգության տեսախցիկ,

· Կներդրվի Նորքի անտառների 45 հա տարածքում կաթիլային ոռոգման համակարգը։

· «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովելու նպատակով մշակվել է օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման/արտահանման լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային համակարգ, որը մինչև տարեվերջ պատրաստ կլինի գործարկման:

· «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲԸ-ում համակարգի վերազինման և վերանորոգման համար ծախսվել է շուրջ 65.0 մլն.դրամ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում կենտրոնի արդիականացման նպատակով ներդրվել է մոտ 140.5 մլն.դրամ, ինչը գերազանցում է վերջին 14 տարվա ընդհանուր հատկացումները:

· Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մուտքերը 2019 թվականին կազմել են 427,6 մլն դրամ /վերջնական մնացորդը՝ մոտ 2,4 մլրդ դրամ/, իսկ բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների մուտքերը՝ ավելի քան 5,7 մլն դրամ /վերջնական մնացորդը՝ մոտ 29,7 մլրդ դրամ/,

· 2019-ի ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է իրազեկման ու սոցիալական մեդիա արշավներ, մասնավորապես, «Առաջին ալիք» հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց «Էկոհարթակ» բնապահպանական հեռուստանախագիծը, մեկնարկեց նաև սոցիալական գովազդի արշավը։

· Սևանա լիճ թափվող գետերի հուների մաքրման նախագծային աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ կնքվել է պայմանագիր։

· Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ:

· Նախարարության առաջարկով ՀՀ ԳԱԱ-ն ձեռք է բերել ջրային համակարգերում կենսապաշարների հաշվառման ժամանակակից սարքավորում /էխոլոտ/։

Օրենսդրական այլ փոփոխություններ

· Օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել են ավելի խիստ պատիժներ և պատասխանատվություններ անտառխախտումների համար։

· Ջրային օրենսգրքի փոփոխությամբ սահմանվել են գետերի ցանկը հաստատելու իրավական հիմքերը, որոնց վրա կարգելվի հէկերի կառուցումը։ Ցանկը կհաստատվի մինչև հաջորդ տարվա հուլիս։

· Սահմանվել է ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ՋԹ-ից ավելի ջրային ռեսուրսների օգտագործման հետևանքով հասցված վնասի հաշվարկման մեխանիզմը։ Այժմ տնտեսվարողները միլիոնավոր դրամի վնասի փոխհատուցման գումարներ պետք է վճարեն պետությանը՝ նախկինում մի քանի տասնյակ հազար դրամ վարչական տույժի փոխարեն։

· Ընդունվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին կառավարության որոշումը:

· Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ընդերքօգտագործողները բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պարտավոր են իրականացնել մշտադիտարկումներ:

· Օրենքով շրջակա միջավայրի նախարարությանն են վերապահվել նաև հիդրոօդերևութաբանական դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների լիազորությունները։ Շատ կարճ ժամանակահատվածում նախարարության համակարգում արդեն կստեղծվի մոնիթորինգի միասնական կենտրոն։

· 2019 թվականի հուլիսի 1–ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ազատվել են ԱԱՀ-ից:

· Նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 թվականների համար որսի կենդանիների թույլատրելի չափաքանակները և ժամկետները։ Որսի օրեր են սահմանվել չորեքշաբթի, շաբաթ և կիրակի, ինչպես նաև ՀՀ օրենքով հաստատված տոն և հիշատակի օրերը։ Արգելվել է կաթնասունների որսը։

· Վտանգավոր թափոնների գործածության լիցենզավորումն իրականացվում է գործունեության տեսակի՝ յուրաքանչյուրի համար վճարելով ընդամնեը 40 000 դրամ պետական տուրք՝ նախկինում նախատեսված 200 000 դրամի փոխարեն։

· Մշակվել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների աստիճանական նվազեցմանն ուղղված օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է 2022 թվականից արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը։ Նախագիծը ներկայումս գտնվում է վարչապետի աշխատակազմում՝ կարգավորման ազդեցության համալիր գնահատման փուլում։

Միջազգային համագործակցություն

1. Մշակվել է կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմ, որի միջոցով հնարավորություն է ընձեռվում համադրել մի կողմից երկրի արտաքին պարտքի գծով պարտավորությունները, մյուս կողմից՝ Փարիզյան համաձայնագրի ներքո զարգացած երկրների պարտավորությունների շրջանակը։

2. ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի աջակցությամբ իրականացվել է՝

– Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգի բարելավում,

– Արարատյան դաշտի ստորգետնյա ջրավազանի եռաչափ մոդելի կազմում,

– ավարտվել է ավտոմատ կառավարման համակարգերի ներդրումը խոշոր ձկնաբուծական տնտեսություններում, մասնավորապես 19 կետերում տեղադրվել են առցանց մոնիթորինգի սաքավորումներ և իրականացվել են համապատասխան կահավորման աշխատանքներ։

Ավարտվել և կառավարության որոշումով հաստատվել է ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանումը՝ վերջինս խթան կհանդիսանա տուրիզմի զարգացման համար։

Իրականացվել են պիլոտային ծրագրեր, մասնավորապես՝

– Հորերի օպտիմիլիզացման ծրագիր (ազատ հոսքով հորերի փականային համակարգի անցում և վերջինիս ուղղորդում սեզոնային ոռոգման)։

Ընթացքի մեջ են գետերի ինքնամաքրման կարողությունների գնահատման մեթոդի մշակման աշխատանքները։ 2019թ․ արդյունքները՝ 2.2մլն3 ստորգետնյա ջրի խնայողություն։

3. GIZ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Կենսառեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի շրջանակներում

Համագործակցություն տեղեկատվական համակարգերի հետ, որոնք ավարտուն են և պաշտոնապես հանձնված են նախարարությանը.

o Սիրողական որսի և ձկնորսության թույլտվությունների տրամադրման էկեկտրոնային համակարգ,

o Անտառի ազգային տեղեկատվական համակարգ,

o Կարմիր գրքի էկեկտրոնային հավելված,

o Կենսաբազմազանության տեղեկատվական համակարգի հայեցակարգ և ճանապարհային քարտեզ,

o Կենսաբազմազանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության՝ միջագային պարտավորություններին համապատասխանության գնահատում (Բուսական և կենդանական աշխարհի օրենքների բացերի վերհանում):

4. Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան ծրագրի շրջանակներում շարունակվում են սոցիալ տնտեսական և բնապահպանական ուղղվածության 14 դրամաշնորհային ծրագրերը 350.000 Եվրո ընդհանուր բյուջեով, որոնցից 8-ը մեկնարկել են 2019թ։ Վերջինիս շրջանակներում՝

Ø ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցի տանիքի վրա տեղադրվել է 68 արևային ֆոտոէլեկտրական վահանակ, ինչի

արդյունքում ապահովվում է տարեկան շուրջ 3.000.000 դրամի խնայողություն

Ø Շիկահող բնակավայրի 56 տնային տնտեսությունում ավարտվել են արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքները:

Էներգախնայողության ծրագրերի շրջանակներում խրախուսվել է տեղական էներգախնայող վառարանների արտադրությունը։ Փորձնական արտադրանքն այս պահին թեստ է անցնում և նախատեսվում է մինչև 500 վառարանի արտադրություն, որն անվճար կտրամադրվի բնակչությանը։

2020թ․ին նախատեսվում է ևս 3 գյուղերի՝ Ծավ, Սրաշեն և Ներքին հանդի 147 տնտեսությունների արևային ջրատաքացուցիչներով ապահովումը։ Մատակարարման մրցույթը կհայտարարվի մինչև տարեվերջ։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ուսումնասիրություն, որոնց արդյունքներով 2020թ․ նախատեսվում են ինչպես փոքրածավալ արևային էլեկտրակայանների հիմնման աշխատանքներ, այնպես էլ հանրային նշանակության կառույցների արևային էներգիայի օգտագործման սարքավորումներով կահավորում։

2019թ․ ընթացքում պլանավորվել են Շիկահող պետական արգելոցի և Սոսու պուրակ արգելավայրի շուրջ 600 սահմանասյուների տեղադրման աշխատանքների իրականացումը։

Նախատեսվում է «Արևիք» ազգային պարկի և «Բողաքար» արգելավայրի կառավարման պլանները։

Արտաքին կապեր, համագործակցություն և կոնվենցիաներ

1. ՇՄ նախարարության կողմից նախաձեռնվել է ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ համատեղ փոխըմբռնման հուշագրերի ստորագրման գործընթաց, որն էականորեն կնպաստի այդ երկրների լավագույն փորձի փոխանակման և համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

· 2019թ. դեկտեմբերի 11-ին Մադրիդում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ավստրիայի կայունության և զբոսաշրջության նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

· 2019թ. ապրիլի 25-ին Պեկինում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

· 2019թ. հունվարի 15-ին Աբու-Դաբիում ստորագրվել է «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

2. ՀՀ կողմից վավերացված միջազգային բնապահպանական կոնվենցիաներից 9-ում շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է բարձրագույն որոշում կայացնող մարմիններում։ Առաջին անգամ Հայաստանը դարձել է Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի անդամ։

Միջազգային շարունակական համագործակցության շրջանակներում 2019 թվականի ընթացքում հաստատվել է .

· GEF-ի տարածաշրջանային ծրագիր, որի շրջանակներում մի շարք երկրների էլեկտրամոբիլներին անցմանը գլոբալ ծրագրին օժանդակություն է հատկացվել, որտեղ Հայաստանի մասնաբաժինը կազմում է 700.0 հազ. ԱՄՆ դոլար:

· 231.300 ԱՄՆ դոլար արժողությամբ երիտասարդների համար հարմարվողականության հիմախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում ծրագիրը, ինչի արդյունքում Հայաստանը կհայտնվի բնապահպանական ոլորտում ինովացիոն ծրագրեր իրականացնող երկրների ցանկում։

· Հարմարվողականության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 2.5 մլն դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Դիլիջան ազգային պարկի և Խոսրովի անտառ պետական արգելոցի հարակից համայնքներին տրամադրվել են ֆինանսական միջոցներ՝ տնտեսական զարգացման համար և անտառի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով։

· Համաձայնություն է ձեռք բերվել Կովկասի բնության հիմնադրամի հետ․ 2020 թվականին Հայաստանին կտրամադրվի շուրջ 900.000 եվրո դրամաշնորհ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարների և այլ ընթացիկ ծախսերի համաֆինանսավորման նպատակով։

· ԵՄ 2019թ․ տարեկան ֆինանսական օժանդակության շրջանակներում հաստատվել է 5մլն Եվրոյի աջակցությունը Սևանա լճի կայուն վերականգնման գործընթացին։

· Մայիսի 13-15-ը Փարիզում կայացած միջազգային ջրային գիտաժողովի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՈ-ի փոխտնօրենի հետ տեղի ունեցած երկկողմ հանդիպման ընթացքում համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Սևանը որպես կենսոլորտային պահպանավայր ճանաչելու նպատակով ուսումնասիրություններ կատարելու համար։ 2020թ. ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է համապատասխան առաքելության այցը վերոնշյալ հարցի, ինչպես նաև Հայաստանում գեոպարկերի հիմնման հնարավորությունների գնահատման համար։

· Հելմհոլցի ինստիտուտի հետ համատեղ Գերմանիայի կառավարության օժանդակությամբ մեկնարկել է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման համար անհրաժեշտ գիտահետազոտական ծրագիրը։ Դրամաշնորհի ծավալը 0.5մլն Եվրո։

Ակնկալվում է ընթացիկ վիճակի գնահատում և ջրի որակի 1D մոդելավորում։

Այս մասին տեղեկացնում է Շրջական միջավայրի նախարարության լրատվական ծառայությունը: