Պատկան մարմինները հապաղում են բացահայտել Մաքսիմ Հակոբյանին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքը

Պատկան մարմինները հապաղում են բացահայտել Մաքսիմ Հակոբյանին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքը
Պատկան մարմինները հապաղում են բացահայտել Մաքսիմ Հակոբյանին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքը

«Փաստինֆո» Բրուցելոզի վարակն այժմ էլ տարածվել է Կոտայքի մարզում: Այս մասին ահազանգում է Իրազեկ և պաշտպանված սպառողը՝ ֆեյսբուքյան էջում։ Վկայակոչելով  Առողջապահության նախարարությանը՝ նշվում է, որ այս պահի դրությամբ Սոլակ համայնքում կա 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են:   «Հատկանշական է, որ մինչ օրս պատկան մարմինների կողմից չկա որևէ հայտարարություն առ այն, թե ի վերջո ինչն […]

«Փաստինֆո» Բրուցելոզի վարակն այժմ էլ տարածվել է Կոտայքի մարզում: Այս մասին ահազանգում է Իրազեկ և պաշտպանված սպառողը՝ ֆեյսբուքյան էջում։ Վկայակոչելով  Առողջապահության նախարարությանը՝ նշվում է, որ այս պահի դրությամբ Սոլակ համայնքում կա 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են:
 
«Հատկանշական է, որ մինչ օրս պատկան մարմինների կողմից չկա որևէ հայտարարություն առ այն, թե ի վերջո ինչն է հանդիսացել վարակի աղբյուր: Դեռևս մարտ ամսին Սյունիքի մարզի Կապան քաղաքում գրանցված բրուցելոզի դեպքից հետո, երբ մեծ աղմուկից հետո ի վերջո հայտնաբերվել էր 19 հիվանդ, բարձրաձայնել էինք, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես են հիվանդ կենդանիներին տրվել առողջությունը հաստատող փաստաթղթեր և ինչ ռիսկեր է պարունակում բրուցելոզի դեմ իրականացվող վակցինացիայի պիլոտային ծրագիրը, և ի վերջո, որ փուլում են հիվանդները վարակվել: Կոչ էինք արել նաև պարզաբանել, թե ինչու են լռել պատկան մարմինները՝ չբարձրաձայնելով և փորձելով թաքցնել դեպքը: Մինչ օրս նշյալ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն բարձրաձայնվել:
 
Ուշագրավ է, որ վակցինացման աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի որոշ համայնքներում (գյուղերում), և զուգադիպություն է, թե ոչ, սակայն հիվանդության 2-րդ բռնկումը հենց Կոտայքի մարզում է:
 
Հիշեցնենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն մշտապես բարձրաձայնել է վակցինացման հնարավոր ռիսկերի և վտանգների մասին և դեմ է եղել բրուցելոզի նկատմամբ կենդանիների վակցինացմանը, քանզի գործող ենթակառուցվածքների պայմաններում, կենդանիների համատարած համակարակալման և հաշվառման համակարգի բացակայության, տեղաշարժի անվերահսկելիության, ինչպես նաև մի շարք անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում, մասնավորապես այն, որ անհնար է լաբորատոր փորձաքննության միջոցով պարզել արդյոք կենդանին հիվանդ է, թե՝ վակցինացված, վակցինացում իրականացնելը նպատակահարմար չէ:
 
Կոչ ենք անում պատկան կառույցներին ի վերջո պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել վարակի աղբյուրի հայտնաբերման ուղղությամբ, ինչն է հանդիսացել վարակի պատճառ, բրուցելոզի որ տիպն է ի վերջո ախտորոշվել մարդկանց մոտ, և ինչ գործողություններ են իրականացվում վարակի հնարավոր հետագա տարածումը կանխելու ուղղությամբ»:
 
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Կապանում բրուցելոզ հիվանդությամբ վարակված 18 անձինք աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ի մորթման արտադրամասում: Նշված ընկերության հիմնադիրներն են համարվում  ՇԱՀՐ ԻՆՎԵՍՏ եւ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ  սահմանափակ պատասխանատվության ընկերությունները։ Իսկ ԼԱՄԱՔՍ ԳՐՈՒՊ-ի հիմնադիրները Մաքսիմ Հակոբյանի որդիներն են։
 
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած բոլոր անձինք բրուցելոզ հիվանդությամբ վարակվել են մանր եղջերավոր անասունների մորթի ընթացքում: