Կայացել է Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը

Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ին՝ ուշ երեկոյան, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այդ մասին տեղեկացնում են ՌԴ նախագահի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, անդրադառնմալով Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցածը, ՌԴ նախագահը շեշտել է, որ պետք է խստորեն պահպանվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հայտարարությունից բխող դրույթները:

Ռուսական կողմը վերահաստատել է Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը, որը բխում է տարածաշրջանում կայունությունը պահպանելու անհրաժեշտությունից։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին։