Եսայան եղբայրները գնում են «Բիլայնը»․ Civilnet.am

Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն Արմենիան» այսօր՝ հունիսի 8-ին, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այս հարցով։ Տեղեկությունը Սիվիլնեթի հետ զրույցում հաստատեց Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Թիմ»-ի բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։ 

«Իրականություն է դա, ըստ ընթացակարգի վաճառող կազմակերպությունը դիմում է ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով)  և ՀԾԿՀ (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով), «Թիմ» ՍՊԸ-ն իր կողմից է դիմել է ՏՄՊՊՀ՝ գնման թույլտվության համար»,- հայտնեց Բարսեղյանը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։