Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին. ԱՆ փոխնախարար

Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:

«ՀՀ առողջապահության նախարարություն-ը անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:

Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին», -ընդգծել է նա: