Հրդեհ Ստեփանակերտում

Այսօր ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հերթական ահազանգն է գրանցվել Հեքիմյան 64/ 39 բնակարանում բռնկված հրդեհի մասին:

Ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման ստորաբաժանման օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Նախնական տվյակներով հրդեհը բռնկվել է էլեկտրական ջեռուցող համակարգից:

Ծառայությունից տեղեկացնում են, որ բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը: