Չգիտեմ. Ալեն Սիմոնյանը՝ Ռուբինյանի աշխատասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի լուրերի մասին․ տեսանյութ

«Տեղյակ չեմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատճառով են Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխանական պատգամավորների կողմից  ծեծի ենթարկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները: «Եկել եմ իմանամ»,- նշեց Սիմոնյանը: