Կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից. Երևանի քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ:

May be an image of 15 people, people standing and indoor

Հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադարձել է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ու մեկ անգամ ևս ընդգծել, որ կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից:

May be an image of 2 people and indoor

Քաղաքապետ Մարությանը նաև շնորհակալություն է հայտնել կրթօջախների տնօրեններին ու մանկավարժական կոլեկտիվներին՝ համավարակի պայմաններում, ինչպես նաև պատերազմի օրերին լարված ու պատասխանատու աշխատանքի համար:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։