Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին:
«Այո, տեղի է ունեցել իմ և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այն տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է նաև Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով, այն է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ այդ պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ պատկերացումները», -հեռախոսազրույցի բովանդակությունը ներկայացրել է Միրզոյանը: