«Եվրատեսիլ-2014», Not Alone. Պատրաստ է Արամ MP3-ի երգի հոլովակը

«Եվրատեսիլ-2014», Not Alone. Պատրաստ է Արամ MP3-ի երգի հոլովակը
«Եվրատեսիլ-2014», Not Alone. Պատրաստ է Արամ MP3-ի երգի հոլովակը

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի՝ Արամ MP3-ի երգի հոլովակն արդեն պատրաստ է։ 

Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ, որից ընտրվել է “Not Alone” երգը: 

Ինչպես նախապես տեղեկացվել էր, «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:

Հիշեցնենք, որ 59-ամյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը մասնակցել է 7 անգամ:

Մինչ այժմ Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը զբաղեցրել է 7-րդ, երգիչներ Անդրեն եւ Հայկոն 8-րդ, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` 10-րդ տեղը, իսկ անցյալ տարի Շվեդիայի Մամլո քաղաք մեկնած «Դորիանս»-ը «Եվրատեսիլ-2013»-ում գրավեց 18-րդ տեղը:

Լավագույն արդյունքն առ այսօր Սիրուշոյի 4-րդ հորիզոնականն էր:

Հիշեցնենք, որ 2011-ին, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիին չի հաջողվել նվաճել եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:

Իսկ 2012-ին, Հայաստանը հրաժարվել էր մասնակցել մրցույթին, քանի որ անց էր կացվում Բաքվում:

Այս տարի «Եվրատեսիլ-2014» տեղի կունան Դանիայում, Կոպենհանգենի Կոպենհագենի «B&W Hallerne» համերգասրահում:

Հայաստանի ներկայացուցչի` Արամ MP3-ի ելույթը նախատեսվում է մայիսի 6-ի կիսաեզրափակիչ փուլում։

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=ChkJpnOgIwQ