Կանադահայությունը ուղերձ է հղել հայաստանյան հասարակությանը, ուր իր մտահոգություններն է արտահայտել օրեր առաջ «Հարսնաքար» ռեստորանում աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ: Հայտարարությունն ներկայանում ենք ստորեւ:
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի ապագայով մտահոգ ողջ կանադահայությունը ցնցված է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր հանդիսացող Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ: Հայտնում ենք մեր խորին ցավակցությունը Վահեի հարազատներին և կիսում նրանց վիշտը:
Երկու երեխաների հայր, երիտասարդ բժիշկ և հայկական բանակի սպա Վահե Ավետյանի մահը հետևանք է երկրում տիրող լկտի ամենաթողության: Միանում ենք երկիրը կործանող քրեաօլիգարխիկ համակարգի հերթական սանձարձակ դրսևորման դեմ մեր հայրենիքում այս օրերին իրենց ցասումն արտահայտող մեր հայրենակիցներին և հայտնում նրանց մեր զորակցությունը»:
Կանադահայ Համայնք
Ստորագրահավաքն այստեղ
© Medialab.am