Քաղաքացին ահազանգում է կեղծարարության մասին

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է․

Նման բովանդակությամբ նամակի շարունակությունն այն է եղել, որ այս օգտատերը կարգավորումներ անելու (որպես պրեմիում հաճախորդի կարգավիճակ տալու) պատրվակով փորձել է հեռախոսին եկած հաստատման կոդը ստանալ քաղաքացուց ու մուտք գործել Հայաստանում գործող էլ. դրամապանակներից մեկի նրա հաշիվ։

Այդպիսով նա հասանելիություն կստանար քաղաքացու՝ այդ դրամապանակում առկա ֆինանսական միջոցներին։

Ի լրումն վերոնշյալի՝ տվյալ խնդիրը քննարկել ենք IDram-ի մեր գործընկերների հետ. նախ, IDram-ից հաստատել են, որ նման ձեւով հաճախորդներին ծառայություն չեն առաջարկում եւ նկարագրվածը կեղծիք է, իսկ առաջարկվող ակցիան (2000 դրամ նվերը) ընդամենը խայծ է:

Հետեւաբար,- ոչ մի պարագայում անծանոթ մարդկանց չի կարելի հասանելիություն տալ առցանց հարթակում գործող ձեր հաշիվներին՝ կլինեն դրանք բանկային, էլ. դրամապանակներ, էլ. փոստեր, թե սոցիալական ցանցի հաշիվներ:

Որեւէ պարագայում այլ անձանց մի հայտնեք ձեր հարթակների գաղտնաբառերը կամ մուտք ապահովող կոդերը,- IDram-ի կամ ցանկացած այլ հարթակի պրոդուկտներից մի օգտվեք միջնորդավորված՝ այլ անձանց միջոցով, օգտվեք միայն տվյալ կազմակերպության առաջարկած տարբերակներից, օրինակ, հենց հավելվածով (եթե կա այդպիսի հնարավորություն) կամ տվյալ կազմակերպություն այցելելով,- հատկապես սոցիալական ցանցերով նման հաղորդագրություններ կամ գովազդ ստանալիս կապի այլընտրանքային միջոցով (տվյալ կազմակերպության կապի միջոցներով, կամ այցելելով) ճշտեք հաղորդագրության կամ գովազդի իսկությունը: