Սերժ Սարգսյանը ընդունեց, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր․ Անդրանիկ Քոչարյան

Հեղինակ MediaLab

Մենք խոսեցինք Սերժ Սարգսյանի հետ, և նա էլ ընդունեց, որ Յուրի Խաչատուրովի չգալը հանձնաժողով սխալ էր, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է 2016-ի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ավելին, ըստ Քոչարյանի, Սերժ Սարգսյանն ասել է, որ Քննիչ հանձնաժողով գալուց առաջ խոսել է Յուրի Խաչատուրովի հետ և հորդորել է գալ, խոսել պատգամավորների հետ։

«Խաչատուրովը Սերժ Սարգսյանի՝ մեզ մոտ լինելուց հետո ճիշտ կանի, որ գա ու պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որ դրանք ամբողջական դառնան։ Ի վերջո այդ ժամանակ նա թիվ մեկ զինվորականն է եղել», -ասել է Քոչարյանը։

Նշենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովում այսօր լսել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հանդիպումը ընթացել է փակ դռների հետևում և տևել 5 ժամ։