ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ժնև

Փետրվարի 27-28-ը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ժնևում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նշելով, որ տեղի կունենան նաև հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: