ՌԴ ՊՆ հաստատել է գեներալ Ալեքսանդր Լենցովի նշանակումը Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի պաշտոնում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի նշանակումը Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի պաշտոնում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  ՌԴ ՊՆ մամուլի  ծառայությունը: 

Գեներալը հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում,եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ,օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ:

2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական:

Մասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի  ռազմական գործողությանը։

2014 թ.-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։