Երևանի քաղաքապետն առաջին արտերկրյա այցը կկատարի

Երևանի քաղաքապետն առաջին արտերկրյա այցը կկատարի
Երևանի քաղաքապետն առաջին արտերկրյա այցը կկատարի

Երեւանի պատվիրակությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ մեկնում է Սանկտ-Պետերբուրգ։

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ սա երկրից դուրս քաղաքապետի առաջին պաշտոնական այցն է։

Պետերբուրգում Երեւանի օրերի ընթացքում քաղաքը կներկայանա մշակութային միջոցառումներով։ Նախատեսված են հանդիպումներ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։