Մանվել Գրիգորյանը մահացել է

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը մահացել է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանը։

Նրա մահվան կապակցությամբ ԵԿՄ նախկին խոսնակ Վարդան Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վախճանվել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Նա 1989-1994 թվականների Արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից էր: Մանվելի ղեկավարած ստորաբաժանումները այդ պատերազմում պաշտպանել են Հադրութի շրջանի մեծ մասը, ազատագրել են Մարտակերտի շրջանի 17 գյուղ և Վարանդան՝ Ֆիզուլին: 2016-ի ապրիլյան պատերազմում ևս, լինելով ԵԿՄ վարչության նախագահ, Մանվել Գրիգորյանն անուրանալի դերակատարում ունեցավ թշնամու առաջխաղացումը կասեցնելու գործում:Ննջիր խաղաղությամբ, գեներալ ջա՛ն»:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը անցնում էր տարբեր քրեական գործերով, ուներ առողջական լուրջ խնդիրներ։