Հայտնի են դարձել այն հիվանդությունները, որոնք անհամատեղելի են կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ

Բժիշկ-իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը թվարկել Է այն հիվանդությունները, որոնց դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը բացարձակապես հակացուցված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է «Վեչերնայա Մոսկվան»:

Դրանց թվում մասնագետը նշել Է այն հիվանդությունները, որոնք կապված են իմունոդեպրեսիվ պատրաստուկների ներանցման հետ, օրինակ՝ ուռուցքաբանականները:

«Եթե կա բուժում, ապա այն ուղեկցվում Է իմունոդեպրեսիայով: Ստացվում Է՝ մի կողմից առկա Է ցուցումը, իսկ մյուս կողմից, ընդհակառակը, հակացուցումը»,-պարզաբանել Է Ժեմչուգովը:

Բժիշկը հիշեցրել Է, որ այն բոլոր հարցերը, որոնք կապված են պատվաստման հետ, պետք Է լուծի բուժող բժիշկը:

Բացի այդ, Ժեմչուգովը նշել Է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը հակացուցված Է բորբոքային եւ աուտոիմունային հիվանդությունների, արյան համակարգային հիվանդությունների, ինչպես նաեւ գայլախտի դեպքում:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետի սոցիալական զարգացման հարցի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել Է, որ սեպտեմբերի 9-ին մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է սկսվել պատրաստուկի հետգրանցումային հետազոտության շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: