Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում վերանորոգում և մաքրում են ջրանցքներն ու առուները

Գարնան գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում «Կոտայք» ՋՕԸ ջրային տնտեսության կողմից տարբեր տեղամասերում իրականացվել են մի շարք աշխատանքներ ոռոգման շրջանի խնդիրները բացառելու նպատակով:

Կոտայքի մարզպետարանը ներկայացրել է մանրամասներ․

Մասնավորապես՝

Գառնի, Կոտայք, Գետամեջ, Զովունի, Թեղենիք, Զորավան, Գողթ, Քասախ համայնքներում՝ միջտնտեսային խողովակաշարերի հիմնանորոգման և փոխարինման աշխատանքներ
Կոտայքում և Գառնիում՝ ջրանցքի մաքրման աշխատանքներ
Արզնի բաժանարարի մաքրման աշխատանքներ
Քասախ համայնքում՝ ջրատար առուների վերանորոգման բետոնային աշխատանքներ
Եղվարդ համայնքում՝ ջրատար խողովակաշարի և մայր առվի հիմնանորոգման աշխատանքներ
Նաիրի տեղամասում՝ դոտացիոն ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներ
Արզնի-Շամիրամ ջրանցքի 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկի կառուցման աշխատանքներ
Ավարտվում են մոտենում Կոտայքի մայր ջրանցքի տարածքում մոտ 900 մետրանոց խողովակաշարի կառուցման աշխատանքները։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2618190981836241&id=2059437317711613