Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 58-ի.Factor

Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 58-ի, 5 մարդ համարվում է անհետ կորած, իշխանությունները վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան 800 հազար մարդու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն Տեղատարափ անձրևների պատճառով աղետի գոտում է հայտնվել 9,3 միլիոն մարդ։

Ավելի քան 440 հազար մարդ հրատապ օգնության կարիք ունի։ Հեղեղումների դեմ պայքարի, որոնողափրկարարական գործողությունների և տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում է գրեթե 200 հազար մարդ, ներառյալ հրշեջները և փրկարարները:

Նահանգի շատ բնակավայրերում, հատկապես Չժենչժոու քաղաքում, վերականգնվել է էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը, մի շարք շրջաններում դեռևս չի հաջողվում վերականգնել կապը:

Չինաստանի կենտրոնական մասում հորդառատ անձրևները հուլիսի 17-ին հարվածել են Հենան նահանգին։ Ամենաշատը տուժել է Չժենչժոու քաղաքը։

Քաղաքի որոշ օդերևութաբանական կայաններում գրանցվել է միջին օրական տեղումների պատմական ռեկորդ:

Այս մասին հայտնում է Factor.am-ը