Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1587 նոր դեպք, մահացել է 44 մարդ

COVID-19. հոկտեմբերի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ,   1587 նոր դեպք 16 578 թեստավորում 1586 առողջացած 44 մահվան դեպք:  
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308 326 դեպք, որոնցից 269 100-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 603 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է: Ընդհանուր կատարվել է 2 097 421 թեստավորում: