ԱՄՆ դեսպանությունը պարզաբանել է կամավորների հավաքագրմանն առնչվող օրերս հրապարակված հայտարարությունը:
Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ (https://am.usembassy.gov/clo-message-us-citizens/)։
Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։
Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է։