Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը. Փաշինյան. տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել:

Իր ֆեյսբուքյան էջում նա տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարեւորությանն ու անհրաժեշտությանը:

«Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարեւոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլեւ մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով», -նշել է նա:

Խորհրդակցություն Առողջապահության նախարարությունում. մաս 1

Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել եմ կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարեւորությանն ու անհրաժեշտությանը: Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարեւոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլեւ մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, May 5, 2021