ՀՀԿ-ն շնորհավորեց Գալուստ Սահակյանին. Վաղը նա կդառնա ԱԺ նախագահ

ՀՀԿ-ն շնորհավորեց Գալուստ Սահակյանին. Վաղը նա կդառնա ԱԺ նախագահ
ՀՀԿ-ն շնորհավորեց Գալուստ Սահակյանին. Վաղը նա կդառնա ԱԺ նախագահ

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը 68 կողմ ձայնով ընդունեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կարգի մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն հաշվիչ հանձնաժողովում մեծամասնություն է կազմելու. հանձնաժողովի 13 անդամից 7 կլինեն ՀՀԿ-ական:
ՀՅԴ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ սա մի որոշում է, որը հակասում է ԱԺ կանոնակագ օրենքին, նման փոփոխության համար նախ պետք էր ԱԺ կանոնակարգ օրենքը փոփոխել: Ժառանգություն խմբակցությունը նույնպես չմասնակցեց:
 
«ԱԺ նախագահի ընտրությունները վերածվում են բալագանի, այդ բալագանին մասնակցելու ցանկություն չունենք: Մենք չենք մասնակցում ոչ միայն այս նախագծի քվեարկությանը, այլ նաև ԱԺ նախագահի ընտրություններին»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով