Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «կարեւոր լուրով»։ Քաղաքապետի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։
«Կարևոր լուր էջմիածնեցիների համար‼️
Հավանաբար ձեզանից շատերը լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարությամբ:
Հայտնում եմ ձեզ, որ ՏԿԶՆ հետ արդեն սկսվել է համապատասխան իրավական մեխանիզմներ մշակելու և գրության մեջ նշված անշարժ գույքը համայնքներին վերադարձնելու ուղիներ գտնելու գործընթաց:
Էջմիածին քաղաքում խոսքը վերաբերում է (ընդ որում՝ առայժմ) ընդհանուր 174,290.6 քմ տարածքի։
Մենք խոստացել ենք, որ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է վերջինիս և հետամուտ ենք այդ խոստման իրագործմանը:
Կեցցե՛ այն Հայաստանը, որ արդեն եկել է»: