Ֆիննական Nokia ընկերությունը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում. Amerikayidzayn.com

Ֆիննական Nokia հեռահաղորդակցության ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին։

«Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրերից Nokia-ի համար պարզ էր, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում հնարավոր չէ: Վերջին շաբաթների ընթացքում մենք դադարեցրել ենք մատակարարումները, դադարեցրել ենք նոր բիզնեսը և գիտահետազոտական մեր սահմանափակ գործունեությունը տեղափոխել ենք Ռուսաստանից դուրս: Մենք կարող ենք այժմ հայտարարել ռուսական շուկայից մեր դուրս գալու մասին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Ավելին՝ Amerikayidzayn.com կայքում։