Տարոն Մարգարյանի օգնականը, գազանանոցի փոխտնօրենը և այլոք. Ավանի հանցախումբը (Մաս 2)

Տարոն Մարգարյանի օգնականը, գազանանոցի փոխտնօրենը և այլոք. Ավանի հանցախումբը (Մաս 2)
Տարոն Մարգարյանի օգնականը, գազանանոցի փոխտնօրենը և այլոք. Ավանի հանցախումբը (Մաս 2)

Ինչպես նախորդ շաբաթ գրել էինք, Երևանի Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները, համատիրությունների նախագահները և երիտհանրապետականները ուղղակի դիտավորությամբ վնասել էին քաղաքացիների մեքենաները, որոնք ուղևորվում էին Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին մասնակցելու: Մեզ հաջողվեց պարզել այդ խմբի կազմում գործած որոշ այլ անձանց ինքնություններ:

Արման Մակարյան: Արման Մակարյանը Երևանի կենդանաբանական այգու տնօրենի տեղակալն է, ով նախքան միջադեպը ցանկանում է գրկել Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց իր աշխատանքը կատարող լրագրողներից մեկին: Տեղեկանալով, որ վերջինս լրագրող է՝ տարածքից արագ հեռանում է:

Գրիգոր Ղումաշյան: Գրիգոր Ղումաշյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակից է, առաջատար մասնագետ: Վերջինս Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի որդին է: Հայր և որդի Ղումաշյանները միասին եղել են Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց: Սամվել Ղումաշյանի դերակատարության մասին գրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ: Ի դեպ, Գրիգոր Ղումաշյանը, Արման Մակարյանի օրինակով, կրկին ցանկացել է գրկել լրագրողին:

Արթուր Աղաջանյան: Արթուր Աղաջանյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է, զբաղեցնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականի պաշտոնը։

Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաև երիտասարդներ, որոնց հավաքագրման գործընթացը կազմակերպել էր երիտհանրապետական Սերգեյ Հայրապետյանը: Երիտասարդների մեջ մենք գտանք ոմն Վրուլ Սարգսյանի:

Շարունակելի…

Աղբյուրը՝ sut.am