Մանրամասներ Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարից տուժածների մասին. ԱՆ

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։Այս մասին տեղեկացնում է ԱՆ:

5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։