Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 22-28-ը

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայրաքաղաքում և որոշ քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է  Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 22-28-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 24-ին և 28-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում դեկտեմբերի 22-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 23-ին և 25-ին։

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է նաև Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 19-24-ը:

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում դեկտեմբերի 22-ին, 24-ին, Գյումրիում՝ 19-ին և 24-ին, Հրազդանում՝ դեկտեմբերի 19-ին, 21-24-ը, Վանաձորում՝ դեկտեմբերի 20-ին։