Ռուսաստանի Պետդուման պահանջում է տնտեսական պատժամիջոցներ մտցնել Վրաստանի դեմ

Ռուսաստանի Պետդուման պահանջում է տնտեսական պատժամիջոցներ մտցնել Վրաստանի դեմ
Ռուսաստանի Պետդուման պահանջում է տնտեսական պատժամիջոցներ մտցնել Վրաստանի դեմ

Հնարավոր է, որ «Բորժոմիի», վրացական գինու և այլ մթերքի ներկրումը Ռուսաստան արգելվի

Ռուսաստանի Պետդուման երեքշաբթի կայացած լիագումար նիստին որոշում է կայացրել, որում Ռուսաստանի կառավարությանը հորդորել է դիտարկել Վրաստանի դեմ հատուկ տնտեսական պատժամիջոցների կիրառման հարցը։

Առաջարկությունը միաձայն պատգամավորների հավանությանն է արժանացել։

Ռուսաստանի պատգամավորները կտրականապես քննադատում  են Վրաստանում «անվերջ հակառուսական սադրանքները»։ Հայտարարությունում ասվում է, որ այդ երկրում արմատական ուժերի գործողություններն ուղղված են ռուս-վրացական հարաբերությունների հետագա վատթարացմանը։

«Հատուկ տնտեսական միջոցները», որոնք պահանջում է Պետդուման, ներկայացված են դաշնային օրենքում։ Խոսքը ժամանակավոր միջոցառումների մասին է, որոնք ուղղված են Ռուսաստանի և դրա քաղաքացիների անվտանգության և շահերի, իրավունքի պաշտպանությանը։

Եթե կառավարությունն ու նախագահն ի գիտություն ընդունեն օրենսդիրների դիմումն, ապա արգելք կդրվի վրացական հանքային ջրերի, գինու և այլ արտադրանք Ռուսաստան ներկրելու վրա։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին վիրավորելն անընդունելի է պատգամավորների համար։

Կիրակի երեկոյան լրագրող Գիորգի Գաբունիան «Ռուսթավի-2» վրացական մասնավոր հեռուստաընկերության եթերում «Պոստսկրիպտում» ծրագրի շրջանակում հայհոյանքներ է տեղացել նախագահ Պուտինի և նրա ընտանիքի անդամների հասցեին։

Աղբյուրը` JAMNEWS