Երևանում գույքագրվել է կենսազուրկ և հատման ենթակա շուրջ 500 ծառ․ Տեսանյութ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետներն ուսումնասիրել և գույքագրել են Երևանի տարբեր հատվածներում գտնվող կենսազուրկ և հատման ենթակա շուրջ 500 ծառ։ Նման ծառերի ընհանուր թիվը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 1500 ծառ։ Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Նախքան հատումը ծառերին փակցվում է այդ մասին հուշող հատուկ ցուցանակ։ Իրազեկման աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի ավագանու անդամները:

Երևանում գույքագրվել է կենսազուրկ և հատման ենթակա շուրջ 500 ծառԻ դեպ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետներն ուսումնասիրել և գույքագրել են Երևանի տարբեր հատվածներում գտնվող կենսազուրկ և հատման ենթակա շուրջ 500 ծառ։ Նման ծառերի ընհանուր թիվը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 1500 ծառ։ Նախքան հատումը ծառերին փակցվում է այդ մասին հուշող հատուկ ցուցանակ։ Իրազեկման աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի ավագանու անդամները:

Posted by Հովսեփ ԿուբաՏյան on Tuesday, August 4, 2020