Ժամանակավորապես դադարեցվել է Երևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 11-ին ժամը 12.30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի, Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Չարենցի, Չարենցի 2-րդ նրբանցքի, Սարի թաղի, Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 26/4, 26/5, 26/6 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: