Հայաստանյան ընկերութունները կարող են մասնակցել Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/):

Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին  Հայաստանը կներկայացնեն  «Armenia» միասնական տաղավարով: Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները: Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված  ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հայտադիմումը և մասնակից ընկերությունների ընտրության չափորոշիչները ներկայացված են  AI-EXPO Application Form-ում։Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը:

Հավելյալ տեղեկությունների համար  զանգահարել 010.59.01.27 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ․փոստի հասցեին` [email protected]։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն