Առողջապահության նախարարության պարզաբանումը չարորակ հիվանդությունների բուժման վերաբերյալ

Առողջապահության նախարարության պարզաբանումը չարորակ հիվանդությունների բուժման վերաբերյալ
Առողջապահության նախարարության պարզաբանումը չարորակ հիվանդությունների բուժման վերաբերյալ

Առողջապահության նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով, որ քաղաքացիների ահազանգերը փաստում են, որ նախարարի հրամանը չի տարածվում մինչև հուլիսի 4-ը բուժում սկսած անձանց վրա։ Այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել բժշկական հաստատության հետ մինչև հուլիսի 4-ը, բայց բուժումը դեռ շարունակում են, ստիպված վճարում են մի ծառայության համար, որն արդեն անվճար է։

Խոսքը վերաբերում է հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումամբ հիվանդների ճառագայթային բուժմանը։

Առողջապահության նախարարությունը տեղյակ է խնդրին և այս պահին զբաղվում է իրավական կարգավորումներով։

Պետք է նշել, որ հուլիսի 4-ից որոշումն ուժի մեջ է մտել, սակայն եղել են պայմանագրեր, որոնք կնքվել են մինչև կառավարության որոշման փոփոխությունը։

Վճարովի պայմանագրերը, որոնք մինչ այդ էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են, այսինքն գումարը գանձվելու է մինչև հուլիսի 4-ը փաստացի կատարված աշխատանքի համար, իսկ հուլիսի 4-ից հետո կատարված բոլոր աշխատանքներն իրականացվելու են պետական պատվերով և պացիենտներից գումար չի գանձվելու։