ԿԳՄՍ նախարարությունը հերքում է լուրերը, թե նախարարության ենթակայությամբ գործող կառույցների և գերատեսչության աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել քաղաքական ակցիաների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի տարածած լուրերը, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների և գերատեսչության աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել քաղաքական ակցիաների, չի համապատասխանում իրականությանը։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելը չի նպաստում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և հասարակության շրջանում ավելի է սրում առկա լարվածությունը։ Լրատվամիջոցներին, անհատ գործիչներին և քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ կեղծ, անհեթեթ լուրեր տարածելուց»։