2-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 2-րդ զորամիավորումում մարտի 31-ին անցկացվել են շտաբային մարզումներ:

Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ձևավորվել են համապատասխան խմբեր, առաջադրվել հստակ խնդիրներ։ Մարզումների շրջանակում իրականացվել են նաև հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:

Այս մասին տեղեկանում ենք ՊՆ կայքից։