Սպասվում է թույլ ձյուն և մառախուղ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 6-ի և 8-ի ցերեկը, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ:

Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10 ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: