Րաֆֆի Հովհաննիսյան. «Նվազագույնը 2-րդ տեղն ենք գրավելու հանրապետության ամբողջ տարածքում»

«Ժառանգություն» կուսակցությունը լինելու է ամբողջական այլընտրանք եւ ոչ միայն հաղթելու է մայրաքաղաքում, այլեւ հանրապետության ամբողջ տարծքում»,-այսպես է կարծում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Նվազագույնը 2-րդ տեղն ենք գրավելու հանրապետության ամբողջ տարածքում»,-այսօր հայտարարել է նա:
«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նաեւ 2-րդ տեղում են հայտնվել ՀՀ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ մեկամսյա հաշվետվության արդյունքում:

Հաշվետվության մեջ գրված է, որ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վերաբերյալ անդրադարձները և եթերաժամանակը միավորելու դեպքում պարզ կդառնա, որ հետազոտված բոլոր ալիքների ցուցանիշների հանրագումարով երկրորդ տեղում է հայտնվում ՀՀԿ-ից հետո:

© Medialab.am