Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

«Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը:

Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը:

Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին

Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից` https://tickets.hayafest.com/event/Morricone