Էքսկուրսիայի ժամանակ 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150-200 մետր բարձրությունից ընկել է անդունդը․ «ՀԺ»

Լոռու մարզում ժայռից գետն ընկած 15-ամյա երեխան Ստեփանավան թիվ 6 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ էր: Ըստ նախնական վարկածի՝ երեխաները դասարանով էքսկուրսիայի էին գնացել Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածք. այդ ընթացքում 15-ամյա երեխան դասընկերոջ հետ առանձնացել է, որպեսզի լուսանկարվեն ժայռի գլխին, ինչի ժամանակ էլ դժբախտ դեպքը տեղի է ունեցել. երեխայի ոտքը սայթաքել է ու վայր ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։

Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ 

Ավելի վաղ, ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ մարտի 22-ին, ժամը 16:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում երեխան (մոտ 15 տարեկան) ընկել է Ձորագետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Ժամը 16:45-ին փրկարարները Աշոտ Երկաթի ամրոցին հարակից կիրճի գետափնյա հատվածում անգիտակից վիճակում (կենդանության նշանները բացակայել են) հայտնաբերել են Ա.Պ.-ին (ծնված 2002թ.): Ժամը 17:15-ին շտապօգնության բժիշկը հաստատել է Ա.Պ.-ի մահը»,-նշված է հաղորդագրության մեջ: