Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի

ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս բժշկական ջոկատների մասնագետները Արցախի Կարմիրգյուղ համայնքում բժշկական օգնություն են ցուցաբերել 34 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 863 բնակչի, այդ թվում՝ 110 երեխայի։

Ըստ նույն աղբյուրի, ականազերծման աշխատանքների շրջանակում վերջին օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 9.5 հա տեղանք և 1 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 344 պայթյունավտանգ առարկա: