Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32․2 հա տարածք

Հեղինակ MediaLab

Հուլիսի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ, 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, 6000 քմ, 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1200 քմ, 1000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ, Դարակերտ գյուղում՝ մոտ 2 հա, Դարակերտ-Ղուկասավան ավտոճանապարհին՝ 1500 քմ, Նարեկ և Դարակերտ գյուղերի միջնամասում՝ մոտ 15 հա,

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ մոտ 12 հա, Փարաքար գյուղում՝ մոտ 500 քմ,

Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 6000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել, տեղեկացնում է ԱԻՆ-ը։