Հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ

Հենց նոր հայ-վրացական սահմանը հատեց ևս 28 թթվածնի խտացուցիչ, որոնք, առանց չափազանցության, կորոնավիրուսով վարկված պացիենտների կյանքեր են փրկում։

Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

««Հայաստան» համահայկական հիմնադրամի և վերջերս ձևավորված «Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնության համագործակցությանը միացան նաև Լյուքսեմբուրգի և Բելգիայի մեր հայրենակիցները, ինչպես նաև Կարիտաս բարեսիրական կազմակերպերպությունը։

Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրվա ընթացքում այս նախաձեռնության շնորհիվ Առողջապահության նախարարությանը հանձնվեց թթվածնի 55 խտացուցիչ։ Սարքերի տեղափոխման և ընթացիկ այլ հարցերում ունեցել ենք Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի շարունակական աջակցությունը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Հիմնադրամի խողովակներով Հայաստան ու Արցախ է հասցվել 75 նմանատիպ սարք»։