Կանադան դադարեցնում Է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ

Կանադան դեկտեմբերի 21-ից ժամանակավորապես դադարեցնում Է ավիացիոն հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ նոր ձեւի կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին ադ մասին հայտնել Է CBC հեռուստաալիքը: Որոշումն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով դեկտեմբերի 21-ի կեսգիշերին (Երեւանի ժամանակով 09:00-ին):

Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին եւ տեխնիկական կանգառումներին, երբ ուղեւորները դուրս չեն գալիս ինքնաթիռից: Ինչպես ճշտել են Կանադայի կառավարության մամուլի ծառայությունում, այս որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի անդամների հետ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի խորհրդակցության ժամանակ: Առայժմ սահմանափակումները մտցվում են 72 ժամով: Բացի դրանից, դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայից Կանադա ժամանող բոլոր ուղեւորները պետք Է լրացուցիչ ստուգում անցնեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: