Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման հարցերի շուրջ։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրության մեջ: