Թրամփ․ Իրանը տեսականորեն մոտ է համաձայնագրի ստորագրմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է դրական գնահատել Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները։

«Ամեն ինչ լավ է ընթանում»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Անդրադառնալով համաձայնության հասնելու հեռանկարներին՝ ԱՄՆ նախագահը չի բացառել իրադարձությունների զարգացման ինչպես դրական, այնպես էլ բացասական սցենարները։

«Գուցե ոչինչ էլ չստացվի, իսկ գուցե ամեն ինչ հաջողությամբ ավարտվի։ Կարծում եմ՝ մինչև այս շաբաթվա վերջ հաջողության հասնելու հնարավորություններ կան»,- հայտարարել է նա։

Թրամփի խոսքով՝ Իրանը «տեսականորեն մոտ է համաձայնագրի ստորագրմանը»։