Սիրիայի դատարանը Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի է դատապարտել

Սիրիայի դատարանը երկրի նախկին նախագահ Բաշար Ասադին և նրա եղբորը՝ Մահեր Ասադին, հեռակա կարգով մահապատժի է դատապարտել մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար։

Ինչպես գրում է The Guardian-ը, վճիռը վերաբերում է Սիրիայի 14-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում կատարված հանցագործություններին, որի հետևանքով զոհվել է մոտ կես միլիոն մարդ։

Դատարանի որոշմամբ՝ Բաշար Ասադը մեղավոր է ճանաչվել մի քանի անձանց, այդ թվում՝ երեխաների կանխամտածված սպանության, խոշտանգումների, ապօրինի ձերբակալությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Մահեր Ասադը նախկինում ղեկավարել է սիրիական բանակի չորրորդ դիվիզիան և համարվել ռեժիմի առանցքային անվտանգության պատասխանատուներից մեկը։

«Ասադ եղբայրները 2024 թվականի դեկտեմբերին իշխանության տապալումից հետո փախել են Մոսկվա։ Սիրիական դատարանը հայտարարել է, որ միջազգային իրավական մեխանիզմներ է օգտագործելու նրանց պատասխանատվության ենթարկելու համար, մինչդեռ Ռուսաստանը նախկինում մերժել է նրանց արտահանձնելու պահանջները։

Մահապատժի է դատապարտվել նաև Ասադի զարմիկը՝ Դարաայում քաղաքական անվտանգության նախկին ղեկավար Աթեֆ Նաջիբը, որը պատասխանատու է համարվում 2011 թվականին հակակառավարական գրություններ արած 15 դեռահասների խոշտանգումների համար։ Այդ դեպքը դարձել էր Սիրիայում զանգվածային բողոքի ցույցերի մեկնարկային դրվագներից մեկը»,-գրում է The Guardian-ը: