«Կարևոր լուր, որին սպասում էինք». Նիկոլ Փաշինյանը՝ ներդրումների վիճակագրության մասին

«Կարևոր լուր, որին սպասում էինք». Նիկոլ Փաշինյանը՝ ներդրումների վիճակագրության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառման միջոցով անդրադարձել է ներդրումների վիճակագրությանը:

«Կարևոր լուր, որին սպասում էինք: Թվերն, իհարկե, շատ մեծ չեն, բայց կարևոր է դինամիկան: Խելամիտ և հավասարակշռված որոշումներով այս միտումները պետք է ուժեղակցնենք՝ կրկնապատկենք, եռապատկենք, տասնապատկենք»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ պաշտոնական թվերով՝ 2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով: